Ովքեր են Գոռ Վարդանյանի հովանավորները. «Ժամանակ»

Ովքեր են Գոռ Վարդանյանի հովանավորները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս «Ժամանակ»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը հայտնել էր, որ ստեղծում է Երևանի մարտարվեստի ֆեդերացիա: ԱՄՆ-ի և ՀՀ քաղաքացի Գոռ Վարդանյանը վերջերս է նշանակվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոհրդական և մեծ ժրաջանությամբ զբաղված է Երևանի սպորտի ասպարեզի ինվենտարիզացիայով: Մեր տեղեկություններով՝ նրան հովանավորում են ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն ու Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը: Հայտնի է, որ Քոչարյանների ընտանիքի և անձամբ Քոչարյանի նկատմամբ Գոռ Վարդանյանը մշտապես ջերմ հարաբերություններ է պահպանում»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: