Google-ը ԵՄ դատարանում վիճարկել է ռեկորդային տուգանքի մասին որոշումը

Google-ը ԵՄ դատարանում վիճարկել է ռեկորդային տուգանքի մասին որոշումը

Google ամերիկյան կորպորացիան ԵՄ առաջին ատյանի դատարանում վիճարկել է Եվրահանձնաժողովի որոշումը՝ 2.42 մլրդ եվրոյի չափով տուգանքի սահմանման վերաբերյալ։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է դատարանի ներկայացուցիչը։ Պատասխանելով հարցին այն մասին, թե որքան ժամանակ կզբաղեցնի դատավարությունը, նա պատասխանել է. «Մոտ երկու տարի»։ Հունիսի վերջին Եվրահանձնաժողովը տուգանել էր Google-ին որոնողական համակարգերի շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար։