Xiaomi-ն ծաղրել է iPhone 8-ին

Xiaomi-ն ծաղրել է iPhone 8-ին

Նոր՝ Mi Mix 2 սմարթֆոնի շնորհանդեսի ժամանակ Xiaomi ընկերությունը ծաղրել է Samsung-ին և Apple-ին։ Դրան ուշադրություն է դարձրել TechReels մականունով Twitter –ի օգտատերը։ Իր սլայդերից մեկում ընկերությունը ցույց է տվել սմարթֆոնները օգտատերերի դեմքի, մազերի ու մորուքի տեսքով, որոնք խորհրդանշում են դիսփլեյի շուրջ շրջանակը։ Ընկերությունն այդ կերպ փորձել է ցույց տալ, որ իր նոր սմարթֆոնը գրեթե չունի շրջանակ։ Նշենք, որ նոր iPhone-ը դեռևս չի ներկայացվել։ Շնորհանդեսը տեղի կունենա վաղը։ Նախնական տեղեկություններով՝ սմարթֆոնը կստանա նոր դիզայն՝ 5.8 դյույմանոց OLED-դիսփլեյով։