Ի՞նչ կներկայացնի Apple-ը սեպտեմբերի 12-ի շնորհանդեսին

Ի՞նչ կներկայացնի Apple-ը սեպտեմբերի 12-ի շնորհանդեսին

Ամեն աշուն Apple-ի երկրպագուներն ընկերությունից հրաշքի են սպասում՝ բջջային սարքերի ոլորտում տեխնոլոգիական բեկման։ Վերջին տարիներին ամերիկյան կորպորացիան հեղափոխություններով հանդես չի գալիս՝ ներդնելով  գնորդների կողմից պահանջված գործառույթները՝ առաջին հերթին ուղղորդվելով դեպի լուսանկարչական և մարզական հնարավորություններ։ Այժմ գլոբալ թրենդում արհեստական ինտելեկտն է և հավելյալ իրականությունը։ Ամերիկյան կորպորացիան, համաձայն շրջանառվող լուրերի, կներկայացնի 3 սմարթֆոն։ Դրանք են iPhone 7s –ն ու iPhone 7s Plus-ը՝ ապակյա կորպուսով և անլար լիցքավորմամբ, ինչպես նաև iPhone 8-ը՝ հատուկ հոբելյանական մոդել (այս տարի լրանում է iPhone-ի տասնամյակը)։ Այն էականորեն տարբերվում է Apple-ի ներկայիս շարքից։ Սկզբում այն կթողարկվի սահմանափակ քանակությամբ։ Վերջին մոդելից բոլորն առանձնահատուկ նորույթի են սպասում։ Ենթադրվում է, որ առանձնահատություն կդառնան OLED-դիսփլեյները, անլար լիցքավորումը, հավելյալ իրականութան աջակցությունը։ Այս տարի պատմության մեջ առաջին անգամ Apple-ն իր սարքերում կօգտագործի Samsung-ի արտադրության դիսփլեյները՝ OLED-մատրիցայով։ Դրանց հատուկ են հագեցած գույները և մեծ էներգախնայողությունը։ Վերջինը հատկապես կարևոր է դիսփլեյի անկյունագծի աճի և անջատված էկրանի վրա ծանուցումների գործածման համատեքստում։ Այդ գործառույթը կհայտնվի iPhone 8-ում։ Էկրանը ենթադրաբար կունենա 5.8 դյույմ անկյունագիծ։ Նախկինի պես կլինի 3Dtouch տեխնոլոգիան։ Նոր սմարթֆոնում չի լինի TouchID, դրան կփոխարինի FaceID-ն՝ աչքի ծիածանաթաղանթով օգտատիրոջը ճանաչելու գործառույթը։ Մոդելը կստանա ինֆրակարմիր ցուցիչով առջևի 3D տեսախիցկ։ Նոր սմարթֆոնները կաշխատեն iOS 11 օպերացիոն համակարգով, որը ներկայում գտնվում է բետա-թեստավորման փուլում։ Այս տարբերակում փոփոխությունները վերաբերվում են ձայնային օգնականին, որը կդառնա ավելի ինտելեկտուալ։