Bloomberg-ը հայտնել է նոր iPhone-ների անվանումները

Bloomberg-ը հայտնել է նոր iPhone-ների անվանումները

Bloomberg գործակալության հաղորդմամբ՝ Apple ամերիկյան կորպորացիայի ամենամյա շնորհանդեսի ժամանակ կներկայացվեն 3 սմարթֆոններ՝ iPhone 8-ը, iPhone 8 Plus-ը և պրեմիում տարբերակ՝ iPhone X-ը։ Գործակալության տեղեկություններով՝ iPhone X-ի բնութագրերի մեջ է մտնում սարքի ապաարգելափակման համար դեմքի ճանաչման գործառույթը։ Bloomberg-ը կարծում է, որ սմարթֆոնի անվանման մեջ X-ը կարող է կապ ունենալ առաջին iPhone-ի 10-ամյակի հետ։ iPhone-ի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 12-ին։