Lamborghini-ն ներկայացրել է «բաց» Aventador S Roadster-ը

Lamborghini-ն ներկայացրել է «բաց» Aventador S Roadster-ը

Շքեղ ավտոքարեր արտադրող Lamborghini ընկերությունը ներկայացրել է Aventador S Roadster մոդելի «բաց» տարբերակը: Այս սուպերքարի շնորհանդեսը տեղի կունենա Ֆրանկֆուրտի ավտոսրահի շրջանակներում: Համանուն կուպեի համեմատ՝ բաց ծածկով մոդիֆիկացիայի զանգվածը ավելացել է 50 կգ-ով, ընդ որում՝ ծածկի հանվող պանելները կշռում են ընդամենը 6 կգ, ու հանված վիճակում տեղավորվում են ուղեբեռի խցում։ Հաճախորդի ցանկությամբ թե՛ ծածկը, թե՛ ներքին պաստառները հնարավոր է պատվիրել տարբեր ձևավորումներով։ Հնարավոր է նաև Carbon Skin հատուկ նյութով երեսպատումը։ Նշենք, որ նորույթը Եվրոպայում վաճառքի կհանվի 2018-ի փետրվարին և կարժենա 313․666 եվրո։