Խոսրովի անտառի հրդեհի «փորձությունը մեզ մտածելու տեղիք է տալիս». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի բացմանը: Այնուհետև հավաքի մասնակիցները գործադիրի ղեկավարին են ներկայացրել Հայաստանի զարգացման իրենց տեսլականն ու մի շարք հարցեր ուղղել Կարեն Կարապետյանին, որոնք վերաբերել են մեր երկրի տնտեսական զարգացմանը, հարկային, մաքսային ոլորտներին, առողջապահության, կրթության, սպորտի բնագավառներին և այլն: