Հասցեական գնալու ենք այն տնտեսվարողի մոտ, որը դեռ չի մտել խաղի կանոնների մեջ. Կարեն Կարապետյան

Այս պահին ստեղծել ենք որոշակի հարթակ, որտեղ վերլուծության հաշվին փորձում ենք օրենքի դաշտում աշխատող բիզնեսին շատ չանհանգստացնել, որպեսզի հասցեական գնանք այնտեղ, որը դեռ չի մտել խաղի կանոնների մեջ: Այս մասին, օգոստոսի 21-ին, Ծաղկաձորում «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով հարկային համակարգի բարեփոխումներին.«Հարկային համակարգի բարեփոխումը կամ ուրվագիծը հետևյալն է. մաքսիմալ թափանցիկ ու հասկանալի խաղի կանոններ դնել բիզնեսի բոլոր մասնակիցների համար, նվազագույնի հասցնել չինովնիկի հետ շփումը, բոլոր կանոնները, որով բիզնեսը շփվելու է հարկայինի հետ, լինեն շատ հասկանալի և պարզ: