Հայաստանյան ներքին տուրիզմի միտումները փոփոխվում են. ժողովրդականություն են վայելում կարճատև տուրերը

Հայաստանյան ներքին տուրիզմի միտումները փոփոխվում են. ժողովրդականություն են վայելում կարճատև տուրերը

Հայաստանում նվազագույն աշխատավարձ ստացող մարդիկ ևս կարողանում են կազմակերպել իրենց հանգիստը, կան մատչելի հանգստյան տներ, որտեղ հնարավոր է ընտանիքով 2-3 օր անցկացնել: Միևնույն ժամանակ՝ հայաստանյան հանգստյան տներ հիմնականում շատ են գնում սոցփաթեթի շահառուները: Oգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց տուրիզմի փորձագետ Մարինե Ավետիսյանը: «Քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, և հանգստյան տները հիմնականում լեռներում են, հայերը նախընտրում են հանգստանալ ծովափնյա երկրներում: Սակայն Հայաստանում ևս շատ հանգստացողներ կան, հիմնական մասը՝ սոցփաթեթի շահառուներ»,-ասաց Մարինե Ավետիսյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում նվազագույն աշխատավարձ ստացող մարդիկ ևս գնում են  հանգստի: Կան մատչելի հանգստյան տներ, որտեղ հնարավոր է ընտանիքով 2-3 գիշեր անցկացնել: Երբեմն լինում են նաև որոշակի ակցիաներ: Ծաղկում են ապրում նաև մեկօրյա տուրերը: «Հայաստանում տարածված է նաև շաբաթ, կիրակի օրերին հանգստանալու միտումը: Հիմնական ուղղություններն են Ծաղկաձորը, Հանքավանը, Սևանը, Դիլիջանը»,-եզրափակեց տուրիզմի փորձագետը: