Հյուսիսային Բուտովոյում հայկական արտադրանքի  ցուցահանդես-տոնավաճառ է բացվել

Հյուսիսային Բուտովոյում հայկական արտադրանքի ցուցահանդես-տոնավաճառ է բացվել

Մոսկվայի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկում` Հյուսիսային Բուտովոյում,  oգոստոսի 21-ին բացվել է հայկական արտադրանքի ցուցահանդես, որտեղ ներկայացվել են թեթև արդյունաբերության, գյուղատնտեսական վերամշակող արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրանքը, ինչպես նաև հայկական հուշանվերներ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ առևտրային ներկայացուցչության կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված արտահանման խթանման ծրագրին համաձայն, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության մասնակցությամբ ու Մոսկվայի առևտրի և ծառայությունների վարչության հետ պայմանավորվածությամբ: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև օգոստոսի 27-ը: