Հայտնի են դարձել Սիրիայի և Իրաքի տարածքում թուրք-իրանական համատեղ գործողությունների մանրամասները

Հայտնի են դարձել Սիրիայի և Իրաքի տարածքում թուրք-իրանական համատեղ գործողությունների մանրամասները

Ինչպես հայտնի է, Թուրքիան և Իրանը պատրաստվում են Սիրիայում և Իրաքում իրականացնել համատեղ ռազմական գործողություններ: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Թուրք-իրանական հիմնական գործողությունները, համաձայն երկու կողմերի բարձրաստիճան ԶՈՒ պաշտոնյաների հայտարարությունների, ուղղված են լինելու հիմնականում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ: Թուրք-իրանական զինված ուժերը պատրաստվում են ՔԱԿ-ի  դեմ ուղղված գործողություններ իրականացնել Իրաքի հյուսիսում` Քանդիլում, Ավաշինում, Բաթուֆայում, Զափում, Բերվարիում և Չեմչուում: Ըստ նախնական պայմանավորվածության` Իրաքի հյուսիսում տեղի ունենալիք համատեղ գործողությունները տևելու են 8-10 օր, որի ժամանակ ռմբակոծվելու են ՔԱԿ-ին պատկանող 19 դիրք: