Թուրքիայի ԳՇ պետը մեկնելու է Իրան

Թուրքիայի ԳՇ պետը մեկնելու է Իրան

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ Հուլուսի Աքարը մոտ ժամանակներս պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում է իրանական Tasnim  լրատվական գործակալությունը: Թուրքիայի ԳՇ  պետի այցը նպատակ ունի եզրափակելու Անկարայում իրանցի գործընկերոջ հետ տեղի ունեցած բանակցությունները: Իրանի ԳՇ պետ Բաղերին հայտնել է, որ Թուրքիան և իրանը համագործակցություն են սկսել, ինչպես սահմանային, այնպես էլ Իրաքում և Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման շուրջ: