Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ հերթեր են գոյացել

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ հերթեր են գոյացել

Մոսկվայի Նովինսկի բուլվարում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հերթ է գոյացել՝ հայտնում է RIA Novosti-ն։ Օգոստոսի 22-ը վերջին օրն է, երբ ամերիկյան դեսպանատունը վիզաներ կտրամադրի մինչ սեպտեմբերի 1-ը ընդմիջումից առաջ։ Հերթը կազմված է նրանցից, ովքեր պետք է հարցազրույց անցնեն կամ արդեն եկել են պատրաստի վիզայի հետևից։ Ավելի վաղ հաղորդվել էր,որ ԱՄՆ-ը դադարեցնում է ոչ միգրացիոն վիզաների տամադրումը ողջ Ռուսաստանում։ Սեպտեմբերի 1-ից ընթացակարգը կվերսկսվի Մոսկվայում։ Այլ շրջաններում այն դադարեցված կմնա անորոշ ժամկետով։