Արթուր Պետրոսյանի վերջնական ցուցակը. Բեգլարյանը հավաքականում է

Արթուր Պետրոսյանի վերջնական ցուցակը. Բեգլարյանը հավաքականում է

Օգոստոսի 15-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավեր էին ստացել մասնակցելու Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան և Հայաստան-Դանիա հանդիպումների նախապատրաստական հավաքին: Այսօր՝ օգոստոսի 22-ին, Արթուր Պետրոսյանը հրապարակել է նաև Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները. Թեև վերջին շրջանում «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանն ուղղակի խայտառակ խաղ է ցուցադրում այդուհանդերձ Արթուր Պետրոսյանը նրան հրավիրել է ազգային թիմ և չենք զարմանա եթե կարևորագույն խաղում «տաղանդավոր» այդ երիտասարդը լինի հիմնական կազմում: Առաջիկա հանդիպումներին հավաքական են հրավիրվել նաև «Փյունիկի» դարպասապահ Գոռ Մանուկյանն ու «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը: Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ» Անատոլի Այվազով «Շիրակ» Գոռ Մանուկյան, «Փյունիկ» Լևոն Հայրապետյան «Փյունիկ» Արմեն Մանուչարյան, «Փյունիկ» Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ» Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»