Google-ը Android-ի նոր տարբերակ է ներկայացրել

Google-ը Android-ի նոր տարբերակ է ներկայացրել

Google-ը պաշտոնապես ներկայացրել է նոր օպերացիոն համակարգ՝ Android 8.0 Oreo։ Ինչպես հաստատվում է ընկերության բլոգում, այն ավելի խելացի է, արագ, հզոր, քան երբևէ։ Համակարգը մասնավորապես հանդերձված է այնպիսի նոր գործառույթներով, ինչպիսիք են «նկարը նկարի մեջ» և ավտոլրացումը։ Այն ունի նաև ավելի հուսալի պաշտպանական միջոցներ, ստացել է աշխատանքի արագության մեծացում, էներգասպառման օպերմալացում։ Google-ը նախնական ներկայացրել էր Android 8.0-ը մայիսին կայացած Google I/O համաժողովի ժամանակ։ Համակարգում նոր սահմանափակումներ են մտցվել հավելվածների համար, որոնք աշխատում են ֆոնային ռեժիմում, ինչն օգնում է բարելավել սարքի աշխատանքը։ Փոքր-ինչ վերամշակվել է համակարգի դիզայնը։ Համակարգը Oreo է անվանվել թխվածքաբլիթի պատվին, այդպիսով՝ շարունակվել է Android-ի յուրաքանչուր նոր տարբերակի համար քաղցրավենիքի անվանում գործածելու ավանդույթը։