ԴԱԻՇ-ի օրերը հաշված են. Պենտագոնի ղեկավար

ԴԱԻՇ-ի օրերը հաշված են. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման օրերը հաշված են, սակայն դեռևս վաղ է խոսել դրա ջախջախման մասին։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։ «Ինչպես տեսնում եք, ԴԱԻՇ-ը սեղմվել է հակառակորդի ուժերի միջև։ Այնպես որ ԴԱԻՇ-ի օրերը հաշված են»,-ասել է Մետիսը Բաղդադ կատարած չհայտարարված այցի ընթացքում։ Մետիսի խոսքով՝ ներկա պահին գրոհայինները գտնվում են իրենց «վերջին սահմանին»։ Նա կարծում է, որ բարձրագույն զինվորական ղեկավարությունը պետք է լուռ իր գործն անի՝ խուսափելով մարտի հնարավոր ելքի վերաբերյալ կանխատեսումներից։ «Իմաստ չկա կանխատեսելու այն, ինչն ըստ էության անկանխատեսելի է»,-հայտարարել է նա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մետիսը ժամանել է Իրաք՝ հանդիպելու երկրի առաջնորդների հետ և քննարկելու ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հետագա քայլերը։