Բակո Սահակյանը «Թուֆենկյան» հիմնադրամի տնօրենի հետ քննարկել է Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հարցը

Բակո Սահակյանը «Թուֆենկյան» հիմնադրամի տնօրենի հետ քննարկել է Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ օգոստոսի 22-ին, ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանին: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել հիմնադրամի աշխատանքն Արցախում, հույս հայտնելով, որ կազմակերպությունը կշարունակի նույն եռանդով իրականացնել իր հայրենանվեր գործունեությունը մեր հանրապետությունում: