Չավուշօղլուն մեկնում է Իրաք

Չավուշօղլուն մեկնում է Իրաք

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 23-ին կմեկնի Իրաք, որտեղ հանդիպումներ կունենա իրաքցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի ընթացքում Չավուշօղլուն հանդիպում կանցկացնի Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի, վարչապետ Հայդար Աբադիի, խորհրդարանի նախագահ Սելիմ Ջուբուրիի, արտգործնախարար Իբրահիմ Ջաֆերիի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն թուրք-իրաքյան հարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ը։ Այնուհետև նախատեսված է Չավուշօղլուի այցն Իրաքյան Քրդստան, որտեղ կհանդիպի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանիի հետ: Սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում պատրաստվում են անցկացնել անկախության հանրաքվե, ինչին կտրականապես դեմ է պաշտոնական Անկարան: Բացի Թուրքիայից, այդ անկախության հանրաքվեին դեմ է արտահայտվել նաև Իրանը, փոխանցում է ermenihaber.am-ը։