ԿԳ նախարարի խորհուրդը պետական և մասնավոր բուհերի ռեկտորներին՝ ստեղծել անվտանգության բարձիկներ

«Մեր ռեկտորներին՝ մասնավոր բուհերի, թե պետական, խորհուրդ եմ տալիս ստեղծել անվտանգության բարձիկներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով բուհերում 10 հազարով դիմորդների կրճատմանն առնչվող մտահոգություններին և դրանից բխող հետևանքներին: Նախարարի խոսքով՝ ռեկտորները խնդիր ունեն այս մեկ-երկու տարին ինչ-որ ծրագրերով դիմանալու: «Հայաստանում մի քիչ ոչ նորմալ վիճակ է. մենք ունենք 87 հազար ուսանող և, եթե չեմ սխալվում, 66-67 բուհ: Այսինքն՝ չի կարող ինստիտուտ կամ համալսարան կոչվել մի հաստատություն, որը կրթական ծրագիր է իրականացնում 3-4 ուղղությամբ և ունի, ասենք, 100 կամ 150 ուսանող»,- ասաց Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ պետք է ստեղծվեն համալսարանները համախմբելու պայմաններ: Ինչպես նկատեց մեր զրուցակիցը՝ պետք է լինի մինիմալ քանակ՝ որակի մասին խոսելու համար. «Հակառակ դեպքում կլինեն այն կոռուպցիոն ռիսկերը, որը մենք ունենք՝ բուհը սկսում է աշխատել վկայական տալու համար»:   Մանրամասները՝ տեսանյութում: