12-ամյա պարտադիր կրթության հետ կապված ունեմ մտահոգություն. Լևոն Մկրտչյան

Ինչպես գիտենք, այս տարվա սեպտեմբերից պարտադիր դարձավ 12-ամյա կրթությունը: Անդրադառնալով այս առնչությամբ հնչեցված մտահոգություններին՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Մենք նույնպես մտահոգություն ունենք. մեր հիմնական խնդիրն է այնպես անել, որ 12-ամյա կրթությունը, այսինքն՝ երեխաների վերջին 2 տարին անօգտակար չլինի: Խոսքը հիմնականում վերաբերում է մոտ 700-800 միջնակարգ դպրոցներին, և այս պարագայում մենք խնդիր ունենք ստեղծելու արհեստագործական դասարաններ կամ ընդհանուր դասարաններ»: Նախարարի խոսքով՝ 12-րդ դասարանը պետք է ավելի շատ լինի երեխային աշխատանքային կյանքի պատրաստելու դասընթաց: «12-ամյա կրթությունը բարձր նշաձող է, և պետք է փորձենք անել: Եթե տեսնենք, որ չենք կարողանում դրա լուծումները գտնել, միշտ էլ կարող ենք վերանայել օրենքը»,- նշեց Լևոն Մկրտչյանը:   Առավել մանրամասն՝ տեսանյութում: