ՀՀ-ում տգիտությունը հաղթում է, և չի զարգանում որևէ բան՝ բացի գողականից. «Ժողովուրդ»

ՀՀ-ում տգիտությունը հաղթում է, և չի զարգանում որևէ բան՝ բացի գողականից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անտարես» հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ Հայաստանում, բացի գողականից, որևէ բան չի զարգանում: «Ինձ ցույց տվեք Հայաստանի հեռուստատեսությունում որևէ ծրագիր, որը լինի գրքի բովանդակությունից, չկա: Իսկ վրացական հեռուստաընկերություններում չկա հեռուստատեսություն, որը չունենա գրքի բովանդակությունից խոսող հեռուստահաղորդում: Մենք չենք ունեցել որևէ նախարար, ով հեռուստատեսությամբ խոսի գրքի բովանդակությունից, իսկ Վրաստանում չկա որևէ նախարար, որ չխոսի գրքի բովանդակությունից: Մեզ նման ժողովուրդ էր, բայց 2003 թվականից ունեցավ գիտելիքով ղեկավարություն, իսկ մենք ունեցանք Ռոբերտ Քոչարյանի նման նախագահ, ով ասում էր, որ գիրք կարդալ չի սիրում: Ունեցանք Սերժ Սարգսյան, որ երկու տարի առաջ և հետո նույն գրքերը նույն ձև շարած էին գրասեղանին: Ունեցանք այն, ինչ հիմա ունենք»,- նշել է նա: Միաժամանակ Մարտիրոսյանը պնդել է, որ Հայաստանում պատերազմ է գիտելիքի ու տգիտության միջև, ու տգիտությունը հաղթում է»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: