ԱՄՆ-ը սառեցնում է չինական ընկերությունների ակտիվները՝ Պեկինի վրա ճնշումն ուժեղացնելու համար

ԱՄՆ-ը սառեցնում է չինական ընկերությունների ակտիվները՝ Պեկինի վրա ճնշումն ուժեղացնելու համար

ԱՄՆ-ը Գլխավոր դատախազության գծով ձեռնարկում է մի շարք միջոցառումներ չինական ընկերությունների նկատմամբ՝ Պեկինի վրա ճնշումն ուժեղացնելու և նրանից հյուսիսկորեական հրթիռա-միջուկային ծրագրի դադարեցման ավելի գործնական քայլերի հասնելու նպատակով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Նրա աղբյուրների տվյալներով՝ խոսքը Dandong Zhicheng-ի և ևս 4 չինական ընկերությունների մասին է, որոնց ԱՄՆ իշխանությունները մեղադրում են Հյուսիսային Կորեայից ածուխ գնելու մեջ։ Մայիսին ԱՄՆ Գլխավոր դատախազությունը ստացել էր դատարանի հրամանը՝ ժամանակավոր կալանք դնելու չինական այդ ընկերությունների ակտիվների վրա այն պատրվակով, որ դրանք նպաստում են Փխենյանի հրթիռ-միջուկային ծրագրի ֆինանսավորմանը։