Հյուսիսային Կորեան վարժանքների համար ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային սպառնացել է «անգութ հատուցմամբ»

Հյուսիսային Կորեան վարժանքների համար ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային սպառնացել է «անգութ հատուցմամբ»

Կորեայի ժողովրդական բանակի հրամանատարությունը սպառնացել է ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային «անգութ հատուցամբ»՝ երկուշաբթի երկու երկրների մասնակցությամբ սկսված Ulchi Freedom Guardian զորավարժությունների համար։ Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը։ Այդ զորավարժությունները Փխենյանում ընկալում են որպես զինված հակամարտության փորձ։ «Այն բանից հետո, երբ անտեսվել են մեր նախազգուշացումներն այն մասին, որ պետք է անել ճիշտ ընտրություն, և ստեղծել են վտանգավոր ռազմական սադրանք, նրանք չեն խուսափի անգութ հատուցումից ու պատժից»,-ասվում է Հյուսիսային Կորեայի զինվորական հրամանատարության հայտարարությունում։ Այն փաստը, որ զորավարժություններին մասնակցում են ԱՄՆ ռազմածովային ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարության ծովակալ Գարի Հարիսը, ռազմաօդային ուժերի ռազմավարական հրամանատարության ղեկավար Ջոն Հայթենը և ՀՀՊ կենտրոնի տնօրեն Սեմյուել Գրիվզը, նույնպես առաջացրել է հյուսիսկորեացի զինվորականների դժգոհությունը, ովքեր կարծում են, որ դա էլ ավելի կխորացնի իրավիճակի լրջությունը։ «ԱՄՆ-ը չպետք է մոռանա, որ մեր ռազմական հզորությունը գտնվում է արձակման սպասման վիճակում»,-հիշեցրել են հյուսիսկորեացի զինվորականները։