Արարատի մարզում պաշտոնյան A-4 ֆորմատի թղթի բիզնեսո՞վ է զբաղվում. «Ժողովուրդ»

Արարատի մարզում պաշտոնյան A-4 ֆորմատի թղթի բիզնեսո՞վ է զբաղվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արարատի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ անանուն նամակով դիմել են «Ժողովուրդ» թերթին: Նրանք նամակում նշել են իրենց մտահոգությունները՝ կապված մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Սուրեն Քարամյանի գործելաոճի հետ: Տնօրենների պատմելով՝ Արարատի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Սուրեն Քարամյանը, խախտելով «Քաղաքացիական ծառայության» և «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքները, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Ըստ նրանց՝ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների զգալի մասի տնօրեններին «պարտադրում է» իր միջոցով գնել A-4 ֆորմատի թղթեր, այլ ոչ թե յուրաքանչյուր կազմակերպությանը մոտ գտնվող խանութներից»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: