ԱՄՆ-ը շատ ժամանակ է կորցրել՝ երկրներն իր հայեցողությամբ վերակառուցելով. Թրամփ

ԱՄՆ-ը շատ ժամանակ է կորցրել՝ երկրներն իր հայեցողությամբ վերակառուցելով. Թրամփ

ԱՄՆ-ը չափազանց շատ ժամանակ, գումար ու էներգիա է կորցրել՝ վերակառուցելով այլ երկրներն իր հայեցությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես կիսում եմ ամերիկացիների մտահոգություններն անցկացվող արտաքին քաղաքականության պատճառով, որը չափազանց շատ ժամանակ, էներգիա, գումար և ամենակարևորը՝ կյանքեր է վատնել՝ փորձելով վերակառուցել երկրները սեփական պատկերացմամբ՝ փոխարենը հետևելու անվտագության մեր սեփական շահերին»,-հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Վիրջինիայի Ֆորտ-Մայեր ռազմաբազայում։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով է ինքը հանձնարարել վերանայել քաղաքականությունը, մասնավորապես Աֆղանստանում և Հարավային Ասիայում։