ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքը պատրաստվում է ձեռք բերել նախարար Մարտիրոսյանին պատկանող «Ռոստելեկոմը». «Ժողովուրդ»

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքը պատրաստվում է ձեռք բերել նախարար Մարտիրոսյանին պատկանող «Ռոստելեկոմը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը դարձյալ աճուրդի է հանվելու: Այն տեղի է ունենալու օգոստոսի 31-ին: Իսկ աճուրդի մեկնարկային գինը կկազմի 13 մլրդ 223 մլն 400 հազար 652 դրամ: Աճուրդը կանցկացվի դասական եղանակով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ աճուրդի հաղթողը պարտավոր է վճարել գույքի`2520 քմ տարածքի կադաստրային արժեքը` 151 մլն 239 հազար 348 դրամը: Իսկ գույքն օտարելուց հետո այն գնորդին կհանձնվի պայմանագրի կնքումից եռամսյա ժամկետում: Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 14-ին նախարարության շենքը կրկին վաճառքի էր հանվել, սակայն այն չէր կայացել`հայտ չլինելու պատճառով: Ըստ շրջանառվող լուրերի՝ նախարարության շենքը պատրաստվում է ձեռք բերել «Ռոստելեկոմ» ընկերությունը, որը պատկանում է ՀՀ տրանսպորտի ներկայիս նախարար Վահան Մարտիրոսյանին. վերջինս մինչև նախարար նշանակվելը եղել է «Ռոստելեկոմ»-ի սեփականատեր «GNC-ալֆա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: