«Իբր շատ ենք կարողանում դրսում գտնվողների հոգսերը հոգալ…». Ֆիննախի պատասխանը՝ ՔԿՀ-ները վերանորոգելու առաջարկին. «Ժողովուրդ»

«Իբր շատ ենք կարողանում դրսում գտնվողների հոգսերը հոգալ…». Ֆիննախի պատասխանը՝ ՔԿՀ-ները վերանորոգելու առաջարկին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն` ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու համար գումար խնդրելով: Սակայն նախարարությունը մերժել էր խնդրանքը` պատճառաբանելով, թե չկան բավարար միջոցներ: «Իբր շատ ենք կարողանում դրսում գտնվողների հոգսերը հոգալ, որ հիմա էլ մտածենք ՔԿՀ-ներում բարեկեցիկ պայմաններ ստեղծելու մասին»,- մեր աղբյուրների պնդմամբ՝ մոտավոր նման բանավոր պատասխան են տվել ֆինանսների նախարարությունից, այնուհետև խորհուրդ տվել ռեֆորմներ իրականացնել ԱՆ-ում և դրա արդյունքում ստացած խնայողությունների հաշվին վերանորոգել ՔԿՀ-ները: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ին էլ ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել ՔԿՀ-ների սննդի չափաբաժինը պակասեցնելու մասին»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: