Իրաքը ցանկանում է մասնակցել Սիրիայի հարցով հաջորդ հանդիպմանը

Իրաքը ցանկանում է մասնակցել Սիրիայի հարցով հաջորդ հանդիպմանը

Բաղդադը ցանկանում է մասնակցել Սիրիայի հարցով հաջորդ հանդիպմանը՝ հայտարարել է Ռուսաստանում Իրաքի դեսպան Հայդար Հադին։ «Մենք 2003 թվականից պայքարում ենք ահաբեկչության դեմ, մենք այդ հարցում հարուստ փորձ ունենք, որով կարող ենք կիսվել Սիրիայի հետ։ Այդ իսկ պատճառով հույս ունեմ, որ Սիրիայի հարցով հաջորդ հանդիպմանն Իրաքը կներկայացվի»,-ասել է Հադին «Իզվեստիայի» հետ հարցազրույցում։ Հադիի խոսքով՝ «հաղթանակը, որը մենք տարել ենք Իրաքում, պետք է ամրագրվի սիրիական խնդրի խաղաղ կարգավորմամբ»։ Նա հավելել է, որ Իրաքը ցանկանում տեսնել կայուն Սիրիա և վերջ դնել բռնությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորման 6-րդ միջազգային հանդիպումը և Ժնևում միջսիրիական բանակցությունների նոր ռաունդը կարող են կայանալ սեպտեմբերի առաջին կեսին։