Պետդեպը կոշտ պատասխան է խոստացել Դամասկոսին՝ քիմիական զենքի կիրառման համար

Պետդեպը կոշտ պատասխան է խոստացել Դամասկոսին՝ քիմիական զենքի կիրառման համար

ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է արել Դամասկոսի Արևելյան Գուտա արվարձանում քիմիական հարձակման 4-րդ տարելիցի առիթով։ Վաշինգտոնը հարձակման պատասխանատվությունը դնում է Սիրիայի իշխանությունների վրա։ ԱՄՆ վարչակազմը հաստատում է, որ 2013 թվականին այդ իրադարձությունների հետևանքով զոհվել է ավելի քան 1400 մարդ։ «Ասադի ռեժիմը պետք է դադարեցնի քիմիական զենքի կիրառումը, լիովին հայտարարագրի քիմիական զենքի իր ողջ պաշարները և համագործակցի Քիմիական զենքի արգելման կազմակերպության, Փաստահավաք առաքելության ու համատեղ հետաքննության մեխանիզմի հետ»,-ասվում է հաղորդագրությունում։ Պետդեպում ընդգծել են, որ միջազգային իրավունքի, նորմերի, չափորոշիչների չպահպանման համար, որոնք վերաբերվում են քիմիական զենքի կիրառմանը, պաշտոնական Դամասկոսին սպառնում են համապատասխան պատասխան միջոցառումներ։