Թրամփը մեղադրել է Պակիստանին ահաբեկիչներին ապաստարան տրամադրելու համար

Թրամփը մեղադրել է Պակիստանին ահաբեկիչներին ապաստարան տրամադրելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պակիստանը հաճախ է դառնում ահաբեկիչների համար ապաստարան։ «Պակիստանը հաճախ է ապաստարան տրամադրում քաոսի, բռնության ու ահաբեկչության գործակալներին»,-ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնին մոտ գտնվող Ֆորտ-Մայեր ռազմաբազայում։ Նա նշել է, որ այդ սպառնալիքն էլ ավելի է մեծանում, քանի որ Պակիստանն ու Հնդկաստանը հանդիսանում են պետություններ, որոնք ունեն միջուկային զենք, որոնց հարաբերությունները սպառնում են զարգանալ մինչև հակամարտության աստիճան։