Երկրաշարժ Իտալիայում. կան զոհեր

Երկրաշարժ Իտալիայում. կան զոհեր

Իտալական Իսկյա կղզում օգոստոսի 21-ի երեկոյան երկրաշարժ է տեղի ունեցել։ Իտալիայի գեոֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով՝ 3.6 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել էր տեղի ժամանակով 20.58-ին։ Էպիկենտրոնը գտնվել է կղզու արևմտյան ափին՝ ծովում մոտ 10 կմ խորության վրա։ Առավել մեծ ավերածություններ են գրանցվել կղզու հյուսիսային ափի Կազամիչոլա-Տերմե և Լակո-Ամենո առողջարանային քաղաքներում, հայտնում է RIA Novosti-ն։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ զոհվել է 2 մարդ, 10 մարդ անհետ կորած է համարվում, 25 անձիք վնասվածքներ են ստացել, նրանցից 2-ի վիճակը ծանր է։