Թրամփը խոստացել է ընդլայնել ամերիկացի զինվորականների լիազորություններն Աֆղանստանում

Թրամփը խոստացել է ընդլայնել ամերիկացի զինվորականների լիազորություններն Աֆղանստանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Աֆղանստանում ամերիկացի զինվորականների լիազորությունների ընդլայնումն անհրաժեշտ է ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Մենք կընդլայնենք ամերիկյան զինված ուժերի լիազորությունները՝ հարվածներ հասցնելու ահաբեկիչներին և քրեական ցանցերին, որոնք բռնություն ու քաոս են սերմանում ողջ Աֆղանստանում»,-ասել է նա։ Թրամփն ընդգծել է, որ ամերիկյան զորքերի արագ դուրսբերումն Աֆղանստանից կստեղծի վակուում, որից կօգտվեն ահաբեկիչները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որը նախատեսում է կենտրոնաասիական երկիր ուղարկել ևս 4000 ամերիկացի զինվորի։