Ադրբեջանը կարող է գնել ռուսական С-500 «Պրոմեթեյ» և «Անթեյ-4000» համակարգեր. «Իզվեստիա»

Ադրբեջանը կարող է գնել ռուսական С-500 «Պրոմեթեյ» և «Անթեյ-4000» համակարգեր. «Իզվեստիա»

Ադրբեջանը նորագույն ռուսական զենիթա-հրթիռային С-500 «Պրոմեթեյ» և «Անթեյ-4000» համակարգերի հնարավոր գնորդներից մեկն է։ Այս մասին «Իզվեստիայի» հետ հարցազրույցում հայտարարել է հայտնի ռազմական փորձագետ, «Սպառազինությունների արտահանում» ամսագրի գլխավոր տնօրեն Անդրեյ Ֆրոլովը։ Նրա խոսքով՝ այդ համակարգերն առաջին անգամ օտարերկրացի ռազմական ոլորտի մասնագետերին կներկայացվեն «Բանակ-2017» ֆորում-ցուցահանդեսի ժամանակ, որը կբացվի վաղը։ Բացի այդ, կցուցադրվի նաև զենիթա-հրթիռային «Բուկ-Մ3» համալիրը՝ թարմացված սպառազինությամբ։ Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանի օդատիեզերական պաշտպանության միասնական ազգային համակարգի հիմք դարձած նորույթները մեծ հետաքրքրություն կառաջացնեն օտարերկրացի գնորդների մոտ։ С-500-ը, «Պրոմեթեյն» ու «Անթեյ-4000»-ը հանդիսանում են Ռուսաստանում ստեղծվող օդատիեզերական պաշտպանության միասնական ազգային համակարգի գլխավոր տարրեր։ Սակայն դրանց իրական հնարավորությունների մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չկա։