Էրդողանի կոշտ քննադատությունից հետո Գերմանիայի ԱԳ նախարարի կինը սպառնալիքներ է ստանում

Էրդողանի կոշտ քննադատությունից հետո Գերմանիայի ԱԳ նախարարի կինը սպառնալիքներ է ստանում

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի կինը սպառնալիքներ է ստանում՝ կապված ամուսնու հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ հայտարարությունների հետ։ Այս մասին հայտնում է Rheinpfalz թերթը։ Ինչպես հայտում է պարբերականը՝ անցած գիշեր անհայտ անձիք ստոմատոլոգիական կլինիկայի ինքնապատասխանիչին սպառնալիքներով հաղորդագրություններ էին թողել։ Գաբրիելի կինն աշխատում է այդ կլինիկայում։ Նախարարի խոսքով՝ այն, թե ինչպես է Էրդողանը քննադատում, ակնհայտ է, որ նա դրդում է ոմանց իր կնոջը հետապնդելու փորձերի։ Ավելի վաղ Էրդողանը կտրուկ քննադատել էր Գաբրիելին այն բանից հետո, երբ նա մեղադրել էր Էրդողանին երկրի նախընտրական արշավում կոպիտ միջամտություն ցուցաբերելու համար։ «Նա ոչ մի սահման չգիտի։ Ո՞վ ես դու, որ խոսես Թուրքիայի նախագահի հետ։ Տեղդ իմացի՛ր»,-ասել էր Էրդողանը։