Թուրքիայում ձերբակալել են փողոցում քրդերեն երգող երեխաների

Թուրքիայում ձերբակալել են փողոցում քրդերեն երգող երեխաների

Վանի կենտրոնական փողոցներից մեկում քրդերեն երգող 2 երեխա ձերբակալվել են: Ըստ թուրքական Demokrathaber.org կայքի՝ երեխաներց մեկը եղել է 12, մյուսը 13 տարեկան: Նշվում է, որ ոստիկաններն առգրավել են այն գումարը, որը երեխաներին տվել էին փողոցում նրանց ունկնդրող անցորդները: Դեռևս հայտնի չէ, թե ոստիկաններն ուր են տարել քրդերեն երգող քուրդ երեխաներին, փոխանցում է ermenihaber.am-ը։