Հայկ Նահապետի անունն էլ դնենք Արմե՞ն․ Լևոն Մկրտչյանը՝ Հրանտ Բագրատյանին

«Հայկ Նահապետի անունն էլ դնենք Արմե՞ն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի  հարց բարձրացրեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝  արձագանքելով  նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պետք է անվանափոխել Արմենիա, իսկ հայերին՝ արմեններ։ Նախարարը հավելեց նաև. «Անունները չեն հորինվում, անունները ձեռք են բերվում կենսագրությամբ․երբ որ մեր նահապետը ընտրեց Վանա լիճը և այդտեղ հաստատվեց, այդտեղից առաջացավ հայ ժողովուրդը, մենք մեզ անվանեցինք հայ, հիմա օտարները մեզ ճանաչեցին Արմեն անունով և Արմենիա են ասում, այսինքն հիմա մենք հո չենք փոխելու մեր անունը, որպեսզի  օտարներին ճանաչելի  լինենք։ Մենք հայի սերունդ ենք և արի սերունդ ենք․ օտարները մեզ անվանում են արմեն, մենք մեզ անվանում ենք հայ, բայց դրանք տարբեր հասկացություններ չեն։ Այս հարցը եկեք մի քիչ էլ թողնենք մասնագետներին, որովհետև սա խորը մասնագիտական հարց է, այնպես ինչպես տնտեսագիտությունը, բնագիտությունը և այլն։ Այս ժողովուրդը , եթե իրեն 6000 տարի հայ է ասել, ապա 7-8 հազար տարի էլ այդպես կասի՝ անկախ այն հանգամանքից, թե ով ինչ ցանկություն ունի»։ Նախարարի հետ զրույցում անդրադարձանք նաև այս տարվանից պարտադիր դարձած 12-ամյա կրթությանն ու գիտության  ոլորտին հատկացվող ֆիանասավորման կրճատմանը։   Մանրամասները՝ տեսանյութում։