Իսպանական Կամբրիլսում ահաբեկչություն իրականացնողը հրաժեշտի գրություն է թողել. Mundo

Իսպանական Կամբրիլսում ահաբեկչություն իրականացնողը հրաժեշտի գրություն է թողել. Mundo

Բարսելոնյան ահաբեկչության օրինակով կատալոնական Կամբրիլս քաղաքում հարձակում ծրագրած ծայրահեղականներից մեկը՝ Սայիդ Աալլան, ծնողներին նամակ է թողել, որում ներողություն է խնդրել իր գործողությունների համար։ Այս մասին հայտնում է El Mundo թերթը։ 18-ամյա Աալլայի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մի քանի բջջային հեռախոս, համակարգիչ և ձեռագիր գրված ուղերձ։ «Ներողություն եմ խնդրում նրանցից, ում կարող եմ վնաս պատճառել այս օրերին։ Մեծ շնորհակալություն ամեն ինչի համար, ինչ տվել եք ինձ»,-ասվում է գրության մեջ։ Սայիդ Աալլան ոչնչացվել է Կատալոնիայի ոստիկանության կողմից Կամբրիլս քաղաքում գործողության ժամանակ՝ լույս ուրբաթ գիշերը։ Սպանվել են նաև նրա երեք հանցակիցները, ևս մեկը վիրավորվել է, ով այնուհետև նույնպես կնքել է մահկանացուն։