Սիրիական բանակը ԴԱԻՇ-ից լիովին ազատագրել է Հալեպ նահանգը

Սիրիական բանակը ԴԱԻՇ-ից լիովին ազատագրել է Հալեպ նահանգը

Սիրիական Հալեպ նահանգը լիովին ազատագրվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը՝ փոխանցում է RIA Novosti-ն։ «Կառավարական զորքերը ՌԴ Օդատիեզերական ուժերի աջակցությամբ լուրջ հաջողությունների են հասել և զգալի պարտության մատնել ԴԱԻՇ-ին Սիրիայի կենտրոնական մասում»,-ասել է գեներալը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ գրոհայիններից ազատագրվել է 50 բնակավայր և ավելի քան 2700 քառակուս կմ սիրիական տարածք։ Ինչպես հայտնել են ՊՆ-ում, ահաբեկիչները փորձում են փախչել Դեր Զոր, սակայն դրա կանխման համար ՌԴ Օդատիեզերական ուժերը շուրջօրյա իրականացում են ավիահետախուզություն՝ ի հայտ բերելով և ոչնչացնելով գրոհայինների մեքենաներ, զրահատեխնիկա, պիկապներ՝ծանր սպառազինությամբ։