Կոմիտասի պողոտայի ավտոլվացման կետը բնակիչների համար դարձել է գլխացավանք. ով է սեփականատերը

Կոմիտասի պողոտայի՝ դեպի Տիգրանյան փողոց ընկած հատվածում գտնվող ավտոլվացման կետը բնակիչների համար դարձել է գլխացավանք: Ավտոլվացման կետը գտնվում է բնակելի շենքի դիմաց, առողջապահության նախարարությունը չափել է և աղմուկը գնահատել է նորմայից ավելի, ինչը խանգարում է բնակիչներին: Վերջիններս դիմել են Արաբկիրի թաղապետարան, ոստիկանություն, և միայն ոստիկանության միջոցով կարողացել են որոշ ժամանակով դադարեցնել գործունեությունը: «Ներվային ենք դարձել, էլ չենք դիմանում: Ոչ կարողանում ենք քնել, ոչ հեռուստացույց նայել»,- նշեց բնակիչներից մեկը: Բնակիչները սեփականատիրոջը չեն ճանաչում, բայց պատրաստվում են դիմել համապատասխան մարմիններին: Բնակիչները պատրաստվում են կրկին դիմել ոստիկանություն, և հուսով են, որ 30 օրվա ընթացքում խնդրին լուծում կտրվի: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք հաշվի առելով նման խնդիրները, պատրաստվում են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: