Սերենա Ուիլյամսի գիշերային տարօրինակ ցանկությունները. Ալեքսիս Օհանյանը ստիպված է եղել խանութ գնալ
21:05 | 2017-08-21
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն իր փեսացուին՝ Ալեքսիս Օհանյանին գիշերը խանութ է ուղարկել ցուկինի տեսակի դդմիկի, արտիճուկի և ծնեբեկի հետևից։
Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն իրեն գնումներով տեսանկարահանել է, ու տեսանյութը տեղադրել Instagram-ում՝ զարմանք արտահայտելով, թե որքան տարօրինակ են Սերենայի ցանկությունները։
Նա նշել է, որ Սերենան երբեմն այնպիսի բանջարեղեններ է ուզում, որոնց մասին ինքը կյանքում չի լսել։
Զույգը սպասում է իր առաջնեկին։