Հրդեհ՝ Մալաթիա տոնավաճառում

Հրդեհ՝ Մալաթիա տոնավաճառում

Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող Մալաթիա տոնավաճառի գորգերի շուկայի մոտակայքում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել: Այս մասին Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել 18:58-ին և 1 ժամ անց պաշտոնական հաղորդագրություն տարածել: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:55-ին: Հրդեհի պատճառի մասին ԱԻՆ-ը դեռևս տեղեկություններ չի հաղորդում: