Կարեն Կարապետյանը՝ տնտեսության վիճակի և 2018-ին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու մասին

ՀՀ կառավարությունն այս տարվա երաշտի հետ կապված բոլոր անելիքները հստակ ձևակերպել է: Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ այդ անելիքների թվում են Սևանից լրացուցիչ ջրառը, հայտարարել ենք, որ փոքր և միջին ջրամբարների ջրային ռազմավարության մշակումը և այլն: «Այս պահին բոլոր այն ջրանցքները, որոնցից ջրամբարները սնվում են և որոնք անմխիթար վիճակում են, վերանորոգվում են: Բազմաթիվ ծրագրեր ունենք: Եթե հետևեք մեր աշխատանքային ծրագրին, մենք դրա մասին պարբերաբար խոսում են»,- նշեց Կարեն Կարապետյանը: Վարչապետը հայտարարեց նաև, որ այն քաղաքացները, ովքեր ցանկություն ունեն աղետի դեմ պայքարին մասնակցեն կիմանան իրենց անելիքները, մասնավորապես, նրա խոսքով, բնապահպանության նախարարը արդեն իսկ հայտարարել է հատուկ հաշվեհամար բացելու մասին: Անդրադառնալով այն լուրերին, որ աղետից հետո հնարավոր է բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարի հրաժարականները, վարչապետ Կարապետյանը նշեց. «Նախ և առաջ մենք դեռ վերլուծություն չենք արել: Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր հանել: Դեռ չենք վերլուծել մեր թույլ և ուժեղ կողմերը, թե ինչպես են արձագանքել մեր կառավարիչները, անձնակազմը, պատրաստ են եղել թե չէ՝ տեղական իշխանությունը, բնապահպանությունը, արտակարգ իրավիճակները և այլն»: Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացի հետ կապված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ այս տարվա նոյեմբերին արդեն իսկ ստեղծվելու է որոշակի հարթակ: «Այդ հարցում մենք բազմաթիվ փորձեր ենք արել՝ եղել են և՛ հաջողակ բանակցություններ, և՛ անհաջող բանակցություններ, սակայն միանշանակ այդ հարթակը ստեղծելու ենք: Մոտ ժամանակներս Իրան կայանալիք այցի ժամանակ խոսելու ենք այդ մասին: Նաև վերջերս Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդականի հետ և այս հարցերը քննարկվել էին»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև Իրանի կողմից հայկական արտադրության էլեկտրաէներգիայի ուղիղ գնման հնարավորությանը: «Այս պահին որևէ բանակցություններ չեն վարվում, եթե լինի նման առաջարկ, որ գնային համեմատականով մեզ համար ձեռնտու լինի՝ մեծ սիրով»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: Հարցին՝ ԵՄ-ի հետ նոյեմբերին նախատեսվում է համաձայնագիր ստորագրել, այս անգամ կստորագրի՞ Հայաստանը, թե՞ 2013 թվականի սցենարը կկրկնվի, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Մենք գնում ենք ստորագրման»:   Մանրամասները՝ տեսանյութում