Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարար հանե՞լ. Կարեն Կարապետյան

Այս տարի «Բազեի» հոբելյանական՝ 15-րդ հավաքն է։ Այսօր «Բազեի» առաջին օրվա հյուրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էր։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Խոսրովի անտառ արգելոցի հրդեհից հետո բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարների հետագա պաշտոնավարմանը և մամուլի այն հրապարակումներին, որ ստեղծված իրավիճակից հետո լարվել է վարչապետի և բնապահպանության նախարարի հարաբերությունները՝ Կարեն Կարապետյանն ասաց. «Այնքան բան են գրում, յուրաքանչյուր տենց գրելուն եթե ուշադրություն դարձնենք… նախ և առաջ մենք դեռ վերլուծություն չենք արել՝ մեկ: Երկրորդ՝ աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարար հանե՞լ, հա՞, դեռ աղետի վերլուծությունը մենք չենք արել, մեր թույլ ու ուժեղ կողմերը չենք վերլուծել, մեր անձնակազմները, մեր կառավարիչները ինչպես են արձագանքել, ոնց են արել, պարա՞ստ են եղել, թե չէ: Անխակ նրանից մունիցիպալ իշխանություն, թե բնապահպանություն, թե արտակարգ իրավիճակներ…»: