Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի կդառնան օգոստոսի 24-ին

Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի կդառնան օգոստոսի 24-ին

Հայտնի է, որ Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ2019-ի ընտրական հիմնական փուլի ուղեգիր չնվաճելուց հետո հանդես է գալու Բ դիվիզիոնում: Օգոստոսի 24-ին, Գերմանիայի Մյունխեն քաղաքում կկայանա վիճակահանություն, որի ընթացքում հայտնի կդառնա, թե ովքեր են լինելու Հայաստանի հավաքականի մրցակիցները: Սպասվում է, որ Բ դիվիզիոնին մասնակցելու են եվրոպական 9 հավաքականներ, որոնք ընդգրկվելու են 3 ենթախմբերում և պայքարելու են 4 ուղեգրերի համար: Հանդիպումները սկսվելու են այս տարվա նոյեմբերին: