Գերմանիան Թուրքիային իշխանությունների հետապնդումից ապաստան է տվել հազարավոր թուրք դիվանագետների, դատավորների, գիտնականների

Գերմանիան Թուրքիային իշխանությունների հետապնդումից ապաստան է տվել հազարավոր թուրք դիվանագետների, դատավորների, գիտնականների

Թուրքիայում 2016 թվականի հուլիսին կազմակերպված և ձախողված հեղաշրջման փորձից հետո թուրքական կառավարության կողմից հետապնդման մեջ գտնվող փախստականների հիմնական հանգրվանը դարձել է Գերմանիան: Այս մասին հայտնում է thestar-ը: Նրանցից շատերը դիվանագետներ, դատավորներ, արվեստագետներ, լրագրողներ և գիտնականներ են: «Ես շատ տխուր եմ, որ ստիպված եմ եղել լքել իմ երկիրը: Սակայն, համենայնդեպս, հիմա ապահով եմ և Էրդողանից հեռու: Նա այլևս չի կարող վնասել ինձ»,- պատմում է փախստականների շարքերը համալրած և ներկայումս Բեռլինում բնակվող թուրք դատավորը: