Արթուր Ալեքսանյանը հաղթեց նաև վրացի ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Արթուր Ալեքսանյանը հաղթեց նաև վրացի ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Փարիզում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 6:2 հաշվով հաղթեց վրացի Ռևազ Նադարեիշվիլիին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Մեր մարզիկն արդեն իսկ ապահովել է բրոնզե մեդալը: Եզրափակչի ուղեգրի համար Ալեքսանյանը կմրցի ուզբեկ Ռուստամ Ասակալովի հետ: 75 կգ քաշային կարգում էլ Կարապետ Չալյանը քառորդ եզրափակչում 1։2 հաշվով պարտվել է սերբ Վիկտոր Նեմեսին: