ԱՄՆ-ը դադարեցնում է ՌԴ-ի ողջ տարածքում ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը

ԱՄՆ-ը դադարեցնում է ՌԴ-ի ողջ տարածքում ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը

ԱՄՆ-ը օգոստոսի 23-ից դադարեցնում է Ռուսաստանի ողջ տարածքում ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ամերիկյան դեսպանատանը։ Ոչ միգրացիոն վիզաները թույլ են տալիս ժամանակավորապես գտնվել ԱՄՆ տարածքում։ Փաստաթղթերի այդ տեսակի մեջ են մտնում զբոսաշրջային, գործարար և կրթական բնույթի ուղևորությունները։ Ընթացակարգը կվերսկսվի սեպտեմբերի սկզբին, բայց միայն Մոսկվայում։ Այդ միջոցառումներն ամերիկյան դեսպանատանը պարզաբանել են աշխատակիցների թվաքանակի կրճատմամբ։