Մերկելը մեղադրել է Թուրքիային Ինտերպոլը եսասիրական նկատառումներով օգտագործելու մեջ

Մերկելը մեղադրել է Թուրքիային Ինտերպոլը եսասիրական նկատառումներով օգտագործելու մեջ

Թուրքիան Ինտերպոլի օգնությամբ հասել է Իսպանիայում ծագումով թուրք, գերմանացի գրող Դողան Ախանլիի ձերբակալության։ Դրա հետ կապված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Անկարան օգտագործում է միջազգային կազմակերպություններն ի շահ իրեն։ Նրա խոսքով՝ Թուրքիան չարաշահում է իր անդամակցությունը միջազգային կազմակերպություններում, մասնավորապես Ինտերպոլում։ Գրողին ազատ էին արձակել Գերմանիայի և Իսպանիայի արտգործնախարարների հեռախոսազրույցից հետո։ «Միջազգային կազմակերպությունները չպետք է կիրառվեն այդ նպատակներով»,-հայտարարել է Մերկելը՝ շնորհավորելով Ախանլիին ազատ արձակման կապակցությամբ։ Գրողը կարծում է, որ ձերբակալման առիթ է դարձել իր ստեղծագործություններում առկա՝ թուրք հասարակության ու թուրքական պետության քննադատությունը։