Իլոն Մասկը խնդրում է ՄԱԿ-ին արգելել մարդասպան-ռոբոտների գործածությունը

Իլոն Մասկը խնդրում է ՄԱԿ-ին արգելել մարդասպան-ռոբոտների գործածությունը

Աշխարհի 26 երկրների 116 ներկայացուցիչներ դիմել են ՄԱԿ-ին՝ ավտոնոմ զենքի մշակումն ու կիրառումն արգելելու կոչով։ Այս մասին հայտնումէ The Guardian-ը։ Նշվում է, որ դիմումի հեղինակների թվում է SpaceX-ի գլխավոր տնօրեն Իլոն ՄԱսկը և արհեստական ինտելեկտի մշակմամբ զբաղվող DeepMind ընկերության հիմնադիր Մուստաֆա Սուլեյմանը։ Մասնագետները նախազգուշացնում են, որ սպառազինությունների նոր մրցավազքը սպառնում է աշխարհին այդ ոլորտում երրորդ հեղափոխությամբ, որը համեմատելի է վառոդի և միջուկայի զենքի հայտնագործման հետ։ «Սպառազինության նոր տեսակը կարող է դառնալ բռնապետերի և ահաբեկիչների զենքը, որը կկիրառվի խաղաղ բնակչության դեմ։ Ցանցահենները կարող են կոտրել դրանք և կիրառել անթույլատրելի նպատակներով»,-ասվում է հայտարարությունում։ Նամակը ՄԱԿ է ուղարկվել Մելբուռնում մեկնարկող արհեստական ինտելեկտի հարցերով համաժողովի նախօրեին։