Հարավային Ասիայում ջրհեղեղի զոհն է դարձել առնվազն 700 մարդ

Հարավային Ասիայում ջրհեղեղի զոհն է դարձել առնվազն 700 մարդ

Սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից ու սողանքներից Հնդկաստանում, Բանգլադեշում և Նեպալում առնվազն 700 մարդ է զոհվել։ Այս մասին հայտում է Daily Mail-ը։ Տարերային աղետի հետևանքով տարածաշրջանում ավելի քան 1 մլն մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ Հեղեղումները վնաս են հասցրել նաև տարածաշրջանի ավտոճանապարհներին և երկաթուղուն։ Նեպալում զոհերի թիվը հասել է 135-ի, ևս 30 մարդ անհետ կորած է համարվում։ Ընդհանուր առմամբ տարերային աղետն անդրադարձել է Նեպալի 28 մլն բնակչության 20 տոկոսի վրա։ ՄԱԿ-ի գնահատականներով՝ խոսքը վերջին 10 տարում Նեպալում ամենասաստիկ ջրհեղեղի մասին է։